Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Մեքենայի մաքսազերծումը հիմա, մաքսային արժեքի ստուգումը՝ հետո

Հասարակություն

Օրեր առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կողմից արված հրահանգի համաձայն՝ այսուհետ բոլոր մեքենաները ներմուծվելու են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, որից հետո հետբացթողումային գործառնությունների շրջանակներում կճշգրտվի փաստաթղթերի իսկությունը:

Թեմայի շուրջ «Փաստ»-ը զրուցել է ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի հետ: Ըստ Սաղոյանի՝ օրենսդրական որևէ փոփոխություն այդ գործընթացում տեղի չի ունենում: Մաքսային գործընթացը բաղակացած է մաքսային հսկողության և հետբացթողումային հսկողության փուլերից: Պաշտոնյայի խոսքով՝ եթե նախկինում ֆիզիկական անձանց կողմից ներկրված ավտոմեքենաների մաքսային արժեքի հսկողությունը իրականացվում էր մաքսային ձևակերպման փուլում, ապա այժմ իրենք փոխում են մարտավարությունը՝ տեղափոխելով այդ փուլը հետբացթողումային հսկողություն:

Մաքսային մարմինները մաքսային ձևակերպումն ավարտելուց հետո երեք տարվա ընթացքում իրավունք ունեն իրականացնել հետբացթողումային հսկողություն: Եվ եթե այդ ընթացքում պարզվեց, որ տվյալ անձը համապատասխան փաստաթղթերը կեղծելով կամ այլ փաստաթուղթ ներկայացնելու միջոցով նվազեցրել է տվյալ ավտոմեքենայի արժեքը, նա պետք է վճարի իրական վճարների տարբերությունը հարկերի ու տուրքերի տեսքով, ինչպես նաև՝ տույժ-տուգանքների:

Մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածում հստակ ասվում է, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ֆիզիկական անձը, որպեսզի մաքսային մարմինը հիմք ընդունի տվյալ ապրանքի արժեքը: Այդ փաստաթղթերի առկայության դեպքում՝ հաշիվ-ապրանքագիր, համապատասխան վճարման կտրոններ, պիտակների վրա նշված արժեքներ, ներկայացվում է ուղևորային հայտարարագիրը: Մաքսային մարմինը հիմք է ընդունում տվյալ արժեքը, և ձևակերպումներն ու մնացած մաքսային վճարները գանձում են դրան համապատասխան:

Հոդվածում ասված է, որ ֆիզիկական անձն իրավունք ունի ապացուցելու իր անձնական օգտագործման ապրանքների արժեքի՝ փաստաթղթերում առկա տեղեկատվության հավաստիությունը:

Իսկ ինչպե՞ս է դա արվելու: Ֆիզիկական անձի կողմից կարող են լրացուցիչ ներկայացվել նույնանման ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող օտարերկրյա կազմակերպության գնապիտակները, բուկլետները և այլն: Ֆիզիկական անձը, ներմուծելով ավտոմեքենա, կարող է այդ տեղեկատվությունը ներկայացնել մաքսային մարմին, որպեսզի մաքսային արժեքը որոշվի անմիջապես ներկայացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա:

Սաղոյանի ներկայացմամբ՝ նախկինում մաքսային մարմինը մաքսային արժեքի հսկողությունն իրականացրել է մաքսային ձևակերպման ընթացքում. «Պարզապես այսօր խնդիրը տեղափոխում ենք հետբացթողումային հսկողության դաշտ: Սրանով ֆիզիական անձանց ավելի շատ հնարավորություններ են տրվում: Այս ամենն արվում է մաքսային գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու համար, ինչն ուղղված է ձևակերպման ժամանակի կրճատմանը, կոռուպցիոն ռիսկերի բացառմանը և գործընթացի արագացմանն ու բարելավմանը»,- նշեց Մաքսային հսկողության վարչության պետը:

Հարցին, թե ինչպես է մաքսային մարմինը համոզվելու, որ հաշիվ-ապրանքագրի վրա գրված գինը իսկապես համապատասխանում է իրականությանը, Սաղոյանը նշեց, որ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ մաքսային մարմինը կարող է հիմք ընդունել ֆիզիկական անձի կողմից ներկայացված արժեքը, և երբ՝ չի կարող:

«Առաջնորդվելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 267 հոդվածի 3-րդ մասին դրույթներով՝ եթե մենք տեսնում ենք, որ տվյալ ավտոմեքենան այն երկրում, որտեղից ձեռք է բերվել և տվյալ մեքենայի համար վաճառքի գինը նույն մակնիշի, նույն տարեթվի, նույն մաշվածության դեպքում վաճառվում է ակնհայտ ավելի բարձր արժեքով, ապա մաքսային մարմինը իրավունք ունի հիմք չընդունել տվյալ անձի կողմից ներկայացված արժեքը»,- նշեց նա:

Մաքսայինն է որոշում արժեքը նաև այն դեպքում, երբ բացակայում են համապատասխան փաստաթղթերը: Այդ դեպքում օգտվում են Մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա արժեքներից:

«Այսօր հարցադրումն այլ կերպ է դրված: ՊԵԿ-ն այլևս հիմք կընդունի ներկրողների կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերը: Այսօր ավտոմեքենաների առուվաճառքը, բացի հարևան երկրից, մնացած բոլոր դեպքերում իրականացվում է առցանց եղանակով, ինչն այսօր վերահսկելի է, որովհետև քաղաքացիները հիմնականում մասնակցում են աճուրդների, ավտոմեքենան առցանց են ձեռք բերում, կատարում են բանկային փոխանցումներ: Այդ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում մենք անմիջապես ընդունում ենք տվյալ ավտոմեքենայի մաքսային արժեքը»,- նշեց զրուցակիցս:

Եվ հիմա նրանք, ովքեր կփորձեն նվազեցնել արժեքը, հայտնաբերման դեպքում ստիպված կլինեն ավելի շատ գումար վճարել:

Մեր հարցին, թե ինչպես են գործելու հսկողական մեխանիզմները և ինչու ստուգումները կիրականացվեն երեք տարվա ընթացքում և ոչ անմիջապես, Սաղոյանը պատասխանեց, որ այս պահին դա անում են հօգուտ ֆիզիկական անձանց, գործընթացն ավելի արագ կազմակերպելու համար: Իսկ ինչո՞ւ երեք տարի, որովհետև այդպես սահմանված է օրենքով: Սաղոյանի ներկայացմամբ՝ հետբացթողումային հսկողությունը տեսանելի չի լինելու ներմուծողի համար և օրինավոր քաղաքացիներին որևէ անհանգստություն կամ անհարմարություն չի պատճառվելու:

Պաշտոնյան զրույցում ևս մեկ խնդիր մատնանշեց: Պարզվում է, որ երբ ֆիզիկական անձինք առցանց մեքենա են գնում, իրենց բեռների տեղափոխումը պատվիրում են համապատասխան բեռնափոխադրող կազմակերպություններին:

«Որպես կանոն, ներմուծման ժամանակ ներկայացնում են փոխադրողի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագիրը, որը չի համապատասխանում իրականությանը: Հորդորում եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ավտոմեքենաներ ձեռք կբերեն արտերկում, իրենց մոտ ունենալ բոլոր վճարային փաստաթղթերը: Երկրորդ՝ եթե նույնիսկ փոխադրողը ինչ-որ հաշիվ է դուրս գրում տվյալ մեքենան ձեռք բերելու և փոխադրելու համար, իրենցից պահանջեն ամբողջական վճարի դիմաց փաստաթուղթ: Մենք հայտնաբերել եք դեպքեր, երբ փոխադրողի կողմից դիտավորյալ նվազեցվում են իրական ձեռքերման արժեքները»,- ասաց Սաղոյանը:

Ինչ վերաբերում է հսկողության մեխանիզմներին, Սաղոյանը նկատեց, որ որևէ ազնիվ քաղաքացու չպետք է հետաքրքրի, թե մաքսային մարմինը ինչ կերպ է իրականացնելու այդ հսկողությունը: Բացի այդ, իրենք դա չեն կարող բացահայտել:

«Որևէ օրինական գործարք մեր հետբացթողումային հսկողությունից չի կարող տուժել: Կտուժեն միայն նրանք, ովքեր փորձեն ակնհայտ կեղծ փաստաթուղթ ներկայացնել մաքսային մարմին»,- հավելեց նա:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար