Yerevan, 16.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեքենայի մաքսազերծումը հիմա, մաքսային արժեքի ստուգումը՝ հետո

Society

Օրեր առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կողմից արված հրահանգի համաձայն՝ այսուհետ բոլոր մեքենաները ներմուծվելու են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, որից հետո հետբացթողումային գործառնությունների շրջանակներում կճշգրտվի փաստաթղթերի իսկությունը:

Թեմայի շուրջ «Փաստ»-ը զրուցել է ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի հետ: Ըստ Սաղոյանի՝ օրենսդրական որևէ փոփոխություն այդ գործընթացում տեղի չի ունենում: Մաքսային գործընթացը բաղակացած է մաքսային հսկողության և հետբացթողումային հսկողության փուլերից: Պաշտոնյայի խոսքով՝ եթե նախկինում ֆիզիկական անձանց կողմից ներկրված ավտոմեքենաների մաքսային արժեքի հսկողությունը իրականացվում էր մաքսային ձևակերպման փուլում, ապա այժմ իրենք փոխում են մարտավարությունը՝ տեղափոխելով այդ փուլը հետբացթողումային հսկողություն:

Մաքսային մարմինները մաքսային ձևակերպումն ավարտելուց հետո երեք տարվա ընթացքում իրավունք ունեն իրականացնել հետբացթողումային հսկողություն: Եվ եթե այդ ընթացքում պարզվեց, որ տվյալ անձը համապատասխան փաստաթղթերը կեղծելով կամ այլ փաստաթուղթ ներկայացնելու միջոցով նվազեցրել է տվյալ ավտոմեքենայի արժեքը, նա պետք է վճարի իրական վճարների տարբերությունը հարկերի ու տուրքերի տեսքով, ինչպես նաև՝ տույժ-տուգանքների:

Մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածում հստակ ասվում է, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ֆիզիկական անձը, որպեսզի մաքսային մարմինը հիմք ընդունի տվյալ ապրանքի արժեքը: Այդ փաստաթղթերի առկայության դեպքում՝ հաշիվ-ապրանքագիր, համապատասխան վճարման կտրոններ, պիտակների վրա նշված արժեքներ, ներկայացվում է ուղևորային հայտարարագիրը: Մաքսային մարմինը հիմք է ընդունում տվյալ արժեքը, և ձևակերպումներն ու մնացած մաքսային վճարները գանձում են դրան համապատասխան:

Հոդվածում ասված է, որ ֆիզիկական անձն իրավունք ունի ապացուցելու իր անձնական օգտագործման ապրանքների արժեքի՝ փաստաթղթերում առկա տեղեկատվության հավաստիությունը:

Իսկ ինչպե՞ս է դա արվելու: Ֆիզիկական անձի կողմից կարող են լրացուցիչ ներկայացվել նույնանման ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող օտարերկրյա կազմակերպության գնապիտակները, բուկլետները և այլն: Ֆիզիկական անձը, ներմուծելով ավտոմեքենա, կարող է այդ տեղեկատվությունը ներկայացնել մաքսային մարմին, որպեսզի մաքսային արժեքը որոշվի անմիջապես ներկայացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա:

Սաղոյանի ներկայացմամբ՝ նախկինում մաքսային մարմինը մաքսային արժեքի հսկողությունն իրականացրել է մաքսային ձևակերպման ընթացքում. «Պարզապես այսօր խնդիրը տեղափոխում ենք հետբացթողումային հսկողության դաշտ: Սրանով ֆիզիական անձանց ավելի շատ հնարավորություններ են տրվում: Այս ամենն արվում է մաքսային գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու համար, ինչն ուղղված է ձևակերպման ժամանակի կրճատմանը, կոռուպցիոն ռիսկերի բացառմանը և գործընթացի արագացմանն ու բարելավմանը»,- նշեց Մաքսային հսկողության վարչության պետը:

Հարցին, թե ինչպես է մաքսային մարմինը համոզվելու, որ հաշիվ-ապրանքագրի վրա գրված գինը իսկապես համապատասխանում է իրականությանը, Սաղոյանը նշեց, որ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ մաքսային մարմինը կարող է հիմք ընդունել ֆիզիկական անձի կողմից ներկայացված արժեքը, և երբ՝ չի կարող:

«Առաջնորդվելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 267 հոդվածի 3-րդ մասին դրույթներով՝ եթե մենք տեսնում ենք, որ տվյալ ավտոմեքենան այն երկրում, որտեղից ձեռք է բերվել և տվյալ մեքենայի համար վաճառքի գինը նույն մակնիշի, նույն տարեթվի, նույն մաշվածության դեպքում վաճառվում է ակնհայտ ավելի բարձր արժեքով, ապա մաքսային մարմինը իրավունք ունի հիմք չընդունել տվյալ անձի կողմից ներկայացված արժեքը»,- նշեց նա:

Մաքսայինն է որոշում արժեքը նաև այն դեպքում, երբ բացակայում են համապատասխան փաստաթղթերը: Այդ դեպքում օգտվում են Մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա արժեքներից:

«Այսօր հարցադրումն այլ կերպ է դրված: ՊԵԿ-ն այլևս հիմք կընդունի ներկրողների կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերը: Այսօր ավտոմեքենաների առուվաճառքը, բացի հարևան երկրից, մնացած բոլոր դեպքերում իրականացվում է առցանց եղանակով, ինչն այսօր վերահսկելի է, որովհետև քաղաքացիները հիմնականում մասնակցում են աճուրդների, ավտոմեքենան առցանց են ձեռք բերում, կատարում են բանկային փոխանցումներ: Այդ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում մենք անմիջապես ընդունում ենք տվյալ ավտոմեքենայի մաքսային արժեքը»,- նշեց զրուցակիցս:

Եվ հիմա նրանք, ովքեր կփորձեն նվազեցնել արժեքը, հայտնաբերման դեպքում ստիպված կլինեն ավելի շատ գումար վճարել:

Մեր հարցին, թե ինչպես են գործելու հսկողական մեխանիզմները և ինչու ստուգումները կիրականացվեն երեք տարվա ընթացքում և ոչ անմիջապես, Սաղոյանը պատասխանեց, որ այս պահին դա անում են հօգուտ ֆիզիկական անձանց, գործընթացն ավելի արագ կազմակերպելու համար: Իսկ ինչո՞ւ երեք տարի, որովհետև այդպես սահմանված է օրենքով: Սաղոյանի ներկայացմամբ՝ հետբացթողումային հսկողությունը տեսանելի չի լինելու ներմուծողի համար և օրինավոր քաղաքացիներին որևէ անհանգստություն կամ անհարմարություն չի պատճառվելու:

Պաշտոնյան զրույցում ևս մեկ խնդիր մատնանշեց: Պարզվում է, որ երբ ֆիզիկական անձինք առցանց մեքենա են գնում, իրենց բեռների տեղափոխումը պատվիրում են համապատասխան բեռնափոխադրող կազմակերպություններին:

«Որպես կանոն, ներմուծման ժամանակ ներկայացնում են փոխադրողի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագիրը, որը չի համապատասխանում իրականությանը: Հորդորում եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ավտոմեքենաներ ձեռք կբերեն արտերկում, իրենց մոտ ունենալ բոլոր վճարային փաստաթղթերը: Երկրորդ՝ եթե նույնիսկ փոխադրողը ինչ-որ հաշիվ է դուրս գրում տվյալ մեքենան ձեռք բերելու և փոխադրելու համար, իրենցից պահանջեն ամբողջական վճարի դիմաց փաստաթուղթ: Մենք հայտնաբերել եք դեպքեր, երբ փոխադրողի կողմից դիտավորյալ նվազեցվում են իրական ձեռքերման արժեքները»,- ասաց Սաղոյանը:

Ինչ վերաբերում է հսկողության մեխանիզմներին, Սաղոյանը նկատեց, որ որևէ ազնիվ քաղաքացու չպետք է հետաքրքրի, թե մաքսային մարմինը ինչ կերպ է իրականացնելու այդ հսկողությունը: Բացի այդ, իրենք դա չեն կարող բացահայտել:

«Որևէ օրինական գործարք մեր հետբացթողումային հսկողությունից չի կարող տուժել: Կտուժեն միայն նրանք, ովքեր փորձեն ակնհայտ կեղծ փաստաթուղթ ներկայացնել մաքսային մարմին»,- հավելեց նա:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

AraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBank