Ասիական ինդեքսները նվազել են
ՄիջազգայինԱսիական ֆոնդային բորսաների հունիսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.99%-ով և կազմել 22738.61 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.92%-ով և կազմել 1783.89 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 3044.16 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.93%-ով և կազմել 30440.17 կետ: