Ֆրանսիացիների մեծամասնությունը Թրամփին համարել Է ագրեսիվ եւ վտանգավոր
ՄիջազգայինՖրանսիացիների մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ նրան համարելով ագրեսիվ եւ վտանգավոր մարդ: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացվել Է Le Figaro թերթի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հարցման արդյունքների համաձայն, մասնակիցների 71 տոկոսը հայտարարել Է, որ բացասաբար Է գնահատում ԱՄՆ-ի նախագահին ու նրա գործունեությունը:
Բացի այդ, հարցվածների 86 տոկոսը Թրամփին որակել Է «ագրեսիվ» մարդ: Ֆրանսիացիների մոտավորապես 80 տոկոսը ԱՄՆ-ի նախագահին համարել Է «ռասիստ», իսկ մասնակիցների 81 տոկոսը՝ «վտանգավոր»: Հարցման մասնակիցներին նաեւ առաջարկվել Է գնահատել վերջերս տեղի ունեցած գագաթնաժողովը, որին մասնակցել են Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը: Հարցվածների 70 տոկոսն այդ հանդիպումը որակել Է «փիառ-քայլ», որի արդյունքները հետագայում չեն կարողանա հանգեցնել խաղաղության հաստատման տարածաշրջանում:
Հարցումն անցկացվել Է հունիսի 13-14-ին, դրան մասնակցել են հազարից ավելի ֆրանսիացիներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: