Ինդոնեզիայում խոշոր պիթոնը 54-ամյա մի կնոջ է կուլ տվել
ՄիջազգայինԻնդոնեզիայի Սուլավեսի կղզում 8-մետրանոց պիթոնը կուլ է տվել 54-ամյա Վա Տիբային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Jakarta Post-ը:
Տեղացի կինն անհետացել է հունիսի 13-ին՝ տանի մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա: Ընտանիքը կնոջ անհետացման մասին հայտնել է հաջորդ օրն առավոտյան:
Որոնողական աշխատանքներին միացած քույրը կարողացել է հայտնաբերել միայն Վա Տիբայի ոտնահետքերը, նրա լապտերիկ, հողաթափերը:
Ժամեր անց տեղացիները հայտնաբերել են խոշոր պիթոնի՝ ուտելուց հետո մեծացած ստամոքսով: Տեղացիները նրան սպանել են և ներսում հայտնաբերել կնոջ մարմինը:
Նշենք, որ նախորդ տարի Սուլավեսիում 7-մետրանոց պիթոնը կուլ էր տվել ֆերմերի: