Պուտինն ընդունել է Հարավային Կորեա այցելելու Մուն Չժե Ինի հրավերը
ՄիջազգայինՀարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Կորեայի Հանարպետություն:
«Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը խորին շնորհակալություն է հայտնել է Ռուսստանին և ռուս ժողովրդին հյուրընկալության համար և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է հարմար պահի այցելել Կորեա», - Gazeta.ru-ն մեջբերում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրությունը:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Պուտինն ընդունել է հարավկորեացի ղեկավարի հրավերը: Այցելության ամսաթիվը կհամաձայնեցվի երկու երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունների աշխատակիցների հետ:
Ավելի վաղ Պուտինը Հարավային Կորեան անվանել էր Ռուսաստանի առաջնային գործընկերն Ասիայում: