Թուրքիայի Ուրֆա նահանգում ընտրակեղծարարներ են ձերբակալվել
ՄիջազգայինԹուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանում ձերբակալվել է 3 անձ, որոնք մեղադրվում են ընտրությունները կեղծելու փորձի կատարման մեջ, գրում է թուրքական DHA գործակալությունը։
Նշվում է, որ ձերբակալվածները, որոնց անունները դեռ չի բացահայտվում, մեքենայով մոտեցել են Սուրուչում գործող ընտրատեղամասերից մեկին, մեքենայի մեջ նկատվել է 4 պարկ ընտրաթերթիկների ծրարներ, որոնք վերջիններս փորձել են ներս մտցնել։
Հայտնի է, որ մեքենան կանգ է առել ոստիկանների նախազգուշական կրակոցից հետո։
Ոստիկանությունը ուժեղացրել է վերահսկողությունը տարածքում: