Արևելյան Ղուտայում իրենց տներն են վերադարձել ավելի քան 70 000 սիրիացիներ
ՄիջազգայինՍիրիայի Արևելյան Ղուտա շրջանում իրենց տները վերադարձած բնակիչների թիվը գերազանցել է 70 000-ը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
«Վերջին մեկ օրում Հոմս նահանգում իր տներն է վերադարձել 68 մարդ, իսկ Արևելյան Ղուտայում՝ 110 մարդ: Փախստականների և ժամանակավորապես տեղահանված անձանց ճամբարներից իրենց տներն է վերադարձել Արևելյան Ղուտայի 70 071 բնակիչ», - ասվում է ռուսական կենտրոնի հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ռուս ռազմական բժիշկները մեկ օրում բուժօգնություն են ցուցաբերել 194 սիրիացու, այդ թվում՝ 100 երեխայի:
Բացի այդ, հաղորդվում է, որ Իդլիբի դեէսկալացիոն գոտուց հումանիտար միջանցքով մեկ օրում 460 մարդ է հեռացել: