Նյու Յորքի խոշորագույն արհմիության ղեկավարը Թրամփին Հիտլերի, Մուսոլինիի եւ Ստալինի հետ է համեմատել
ՄիջազգայինՆյու Յորք նահանգի խոշորագույն արհմիության ղեկավարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է Հիտլերի, Մուսոլինիի եւ Ստալինի հետ՝ հայտարարելով, որ Թրամփը կարող էր խորհուրդներ տալ բոլոր երեք բռնապետերին, գրում է AP-ն:
Խոսելով Թրամփի մասին՝ Քաղաքացիական ծառայողների ասոցիացիայի (CSEA) նախագահ Դենի Դոնոհյուն նրան «Սպիտակ տան այդ խելագար» է կոչել: Երկու այլ արհմիությունների ղեկավարների եւ դեմոկրատ նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հանդիպմանը քննարկվել է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումն այն մասին, որ կառավարական աշխատողներին չեն կարող հարկադրել վճարումներ կատարել արհմիություններին:
«Եթե նրա (Թրամփի) ազատության գաղափարախոսությունն է՝ «արեք այն, ինչ ես եմ ձեզ ասում», ապա ես գիտեմ նման մարդկանց՝ Հիտլեր, Ստալին եւ Մուսոլինի, որոնց նա կարող էր խորհուրդներ տալ»,- ասել է Դոնոհյուն: