Թրամփը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն դուրս գա ԱՀԿ-ից. Axios
ՄիջազգայինՆախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին բազմիցս ասել է, որ ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն դուրս գա Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), տեղեկացնում է Axios կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Ըստ աղբյուրի, որն այս հարցը քննարկել է Թրամփի հետ, վերջինս իրեն ասել է. «Ես չգիտեմ, թե ինչու ենք մենք այնտեղ (ԱՀԿ): ԱՀԿ-ն ստեղծվել է մնացած աշխարհի կողմից՝ ԱՄՆ-ին ճնշելու համար»: Կայքի փոխանցմամբ՝ ԱՀԿ-ից դուրս գալու համար Կոնգրեսի հաստատումն է անհրաժեշտ, հետեւաբար, դժվար թե Թրամփն իրականացնի իր ցանկությունը:
«Իրավիճակին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ Թրամփի վարչակազմը կշարունակի ուշադրություն դարձնել տարբեր դեպքերին, երբ Միացյալ Նահանգները ԱՀԿ շրջանակներում անարդար եւ անհավասարակշիռ վերաբերմունքի են արժանանում»,- նշվում է հոդվածում: