Իսպանացիները շուրջ 60 ներգաղթյալի են փրկել Միջերկրական ծովում
ՄիջազգայինԻսպանական Proactiva Open Arms ոչ կառավարական կազմակերպության փրկարարական նավը Միջերկրական ծովում 59 ներգաղթյալի է փրկել, որոնք ռետինե նավակով փորձել են հասնել եվրոպական ափերին:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, Իսպանիայի իշխանությունները թույլատրել են նավին մուտք գործել Բարսելոնայի նավահանգիստ, երբ Իտալիայի և Մալթայի իշխանությունները վճռականորեն մերժել են թույլատրել մուտքն իրենց կառամատույցներ: Ճանապարհը դեպի Բարսելոնա կարող է 4 օր տևել:
Ուրբաթ կայացած Եվրամիության գագաթնաժողովում որոշակի համաձայնություններ են կնքվել ներգաղթյալների հարցի կարգավորման վերաբերյալ՝ ընդգծելով փախստականների՝ դեպի Եվրոպա հոսքի սահմանափակման կարևորությունը: