B61-12 կառավարվող միջուկային ռումբը մի շարք փորձարկումներ Է անցել ԱՄՆ-ում. Military.com
ՄիջազգայինԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությանը կից Միջուկային անվտանգության ազգային վարչությունը եւ ռազմաօդային ուժերը կատարել են B61-12 կառավարվող ռումբի փորձարկումներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Military.com ինտերնետ-պորտալը:
Պորտալի տվյալներով՝ երկու փորձարկումներ անցկացվել են հունիսի 9-ին Թոնոպա զինափորձարանում (Նեւադայի նահանգ): Փորձարկումների ընթացքում առանց միջուկային լիցքի ռումբը նետվել Է B-2 Spirit ռմբակոծիչից: «Այս փորձարկումներն այն համալիր թեստերի մի մասն են, որոնք կոչված են ցուցադրելու արկը տեղ հասցնելու՝ ինքնաթիռի ունակությունը եւ զենքի ոչ միջուկային գործառույթները»,- նշել Է պորտալը:
«Այս թռիչքային փորձարկումները ցուցադրում են, որ B61-12-ի դիզայնը համապատասխանում Է պահանջներին եւ ցույց Է տալիս B61-12-ի առաջընթացն՝ ազգային անվտանգության պահանջներին համապատասխան»,- մեջբերում Է ռեսուրսը վարչության ներկայացուցիչ գեներալ Մայքլ Լութոնի խոսքը: B61-12-ի օգտագործումը կօգնի միավորելու եւ փոխարինելու B61 ռումբի գոյություն ունեցող տարբերակներն ԱՄՆ-ի միջուկային զինանոցում: Առաջին պատրաստի ռումբերը պլանավորվում Է թողարկել 2020 թվականին, նշել Է Military.com.-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: