Ռոհանին մեղադրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին ԻՊ-ին աջակցելու համար
ՄիջազգայինԻրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Ավստրիայի կանցլերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում մեղադրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար։
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, Ռոհանին նշել է, որ իրենց հաջողվել է ջախջախել ԻՊ-ը՝ չնայած Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից նրանց ստացած աջակցության։
«Մեր գլխավոր նպատակն էր Սիրիայում ուժգին հարված հասցնել ԻՊ-ին ու մյուս ահաբեկիչներին։ Մեզ հաջողվեց ջախջախել նրանց՝ չնայած Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից նրանց ստացած աջակցության»,- ասել է Ռոհանին։
Նա նաև շեշտել է, որ դուրս գալով Իրանի միջուկային համաձայնագրից ՝ ԱՄՆ-ը վնասել է միայն ինքն իրեն։