Չինաստանը մաքսեր սահմանեց ամերիկյան ապրանքների համար
ՄիջազգայինՉինաստանը հուլիսի 6-ին սահմանել Է ամերիկյան ապրանքների ներմուծման՝ 34 միլիարդ դոլարի ծավալով 25 տոկոս մաքս ի պատասխան Վաշինգտոնի կողմից համանման գործողությունների, ասված Է ՉԺՀ-ի Մաքսային գլխավոր վարչության հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ը հուլիսի 6-ին տեղական ժամանակով 00.01-ին ներմուծման մասք Է սահմանել Չինաստանից 818 անուն ապրանքների համար՝ 34 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով: Որպես հակամիջոց Չինաստանը նույն օրը 25 տոկոս մաքս Է սահմանել ամերիկյան ապրանքների համարժեք ծավելի ներմուծման համար»,- ասված Է հայտարարության մեջ, որը տարածել են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները: Հաղորդվում Է, որ չինական մաքսերն ուժի մեջ են մտել հուլիսի 6-ին տեղական ժամանակով 12.01-ին (Երեւանի ժամանակով 08.01-ին), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: