Ռումինիայում ՄիԳ-21 ինքնաթիռ է կործանվել
ՄիջազգայինՌումինիայի ռազմաօդային բազաներից մեկի մոտակայքում կործանվել է ՄիԳ-21 ռազմական ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնաթիռը կործանվել է տեղական ժամանակով ժամը 13:30-ի սահմաններում՝ բազայում անցկացվող ցուցադրական ելույթի ժամանակ: Օդաչուի վիճակի մասին տեղեկություններ չկան, նաև անհայտ է՝ արդյոք նա հասցրել է ինքնանետվել:
Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, ռազմաօդային բազայի ղեկավարությունը գործողությունների արտակարգ ծրագիր է կիրառել:
Հաղորդվում է, որ տեղի ունեցածի հանգամանքները կպարզի Ռումինիայի պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը: