Սիրիական բանակը վերականգնել է վերահսկողությունը Դամասկոս-Ամման մայրուղու նկատմամբ
ՄիջազգայինՍիրիայի կառավարական ուժերը վերահսկողության տակ են առել Դամասկոս-Ամման մայրուղին մինչև «Նասիբ» սահմանային անցակետ հասնող հատվածը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական բանակի աղբյուրին:
«Սիրիական բանակը զինվորական անցակետեր է տեղակայում Դամասկոս-Ամման մայրուղու ողջ երկայնքով: Երբ Նասիբ և Ում ալ-Միյզան բնակավայրերը միացան հրադադարին, տրակտորներն սկսել են մայրուղու արգելապատնեշների վերացման գործընթացը», - հայտնել է գործակալության աղբյուրը:
Նախօրեին ռուսական կողմի և անօրինական զորամիավորումների միջև կայացած հաջող բանակցություններից հետո կառավարական զորքերը վերահսկողության տակ են առել Հորդանանի հետ սահմանին գտնվող «Նասիբ» գլխավոր անցակետը:
Այդ անցակետը խոշորագույնն է տարածաշրջանում Լիբանանի, Թուրքիայի, Սիրիայի, Հորդանանի և Պարսից ծոցի երկրների միջև ապրանքների տեղափոխման գործում: