Քաբուլում ահաբեկչություն է տեղի ունեցել նախարարության շենքի մոտ. կան զոհեր և վիրավորներ
ՄիջազգայինԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի գցել երկրի գյուղատնտեսության զարգացման և վերածննդի նախարարության շենքի մոտ:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ները, պայթյունի հետևանքով նախնական տվյալների համաձայն առնվազն տաս մարդ է մահացել և վիրավորվել: Գերատեսչության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 16:30-ին (16:00՝ երևանյան) նախարարության կայանատեղիի հարևանությամբ, երբ աշխատակիցները հեռանալիս են եղել աշխատավայրից:
Ավելի ուշ լրատվամիջոցները՝ հղում անելով ահաբեկչության ականատեսներին, տեղեկացրել են, որ պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել, 4-ը՝ վիրավորվել: Վիրավորների թվում Ֆրանսիայի երկու քաղաքացի կա: Զոհերի թվում են ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: