Թրամփն ուղևորվել է Ֆինլանդիա՝ հանդիպելու Պուտինի հետ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը Շոտլանդիայից մեկնել է Ֆինլանդիա: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն:
Թրամփը Ֆինլանդիա է ուղևորվել՝ մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված բանակցություններին, որոնք կկայանան հուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում:
Կայանալիք բանակցություններում համաշխարհային առաջնորդները մտադիր են անդրադառնալ Սիրիայի, Ուկրաինայի, ինչպես նաև ամերիկյան ընտրությունների Ռուսաստանի ենթադրյալ միջամտության թեմաներին:
Հիշեցնենք, որ նախօրեին ֆիննական մայրաքաղաքի հյուրանոցը, որտեղ պետք է բնակվի Թրամփը, սկսել էին ցանկապատել:
Նշենք, որ Հելսինկիում նույնպես Թրամփին դիմավորում են բողոքի ցույցերով, ինչպես Լոնդոնում և Էդինբուրգում: