Դպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)
TVՎերջին շրջանում ակտիվ պայքար է տարվում կոռուպցիոն երևույթների դեմ, որից անմասն չի մնացել նաև կրթական ոլորտը: Շատ հաճախ կեղծ գիտելիքներով ու անորակ կադրերով համալրելով կրթական համակարգը՝ աղտոտվում է մարդկային պոտենցիալը:
Կրթական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների, հովանավորչության դեմ պայքարի մասին ԼՈւՐԵՐ.com-ը հերթական ահազանգն էր ստացել: Մեզ հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ Դարիկո Ադամյանը պատմել էր դպրոցում տիրող անառողջ միջավայրի մասին, ինչն ապահովում է դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ, ՀՀԿ Սևանի կանանց խորհրդի նախագահ Աննա Նիկողոսյանը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ աշխատելով այստեղ՝ անցկացրել է վախի մթնոլորտում, և հիմա, քանի որ իշխանափոխություն է եղել, որոշել է բարձրաձայնել այդ մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում