Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը եղբոր ընտանիքի պատճառով զրկվել է ամբողջ ունեցվածքից. «Կիսաբաց լուսամուտներ»-ի հատուկ թողարկումը. Անհնար է առանց հուզվելու դիտել (տեսանյութ)
TVՆրա ամեն առավոտը սկսվում է այսպես: Վաստակավոր արտիստուհու կանչին են սպասում նրա միակ հարազատները՝ հավատարիմ կենդանիները: Բայց տարիներ առաջ նա վայելում էր բեմն ու իրեն նվիրված ծափահարությունները: Իսկ այսօր... Աշխատանքային խնդիրները ոչինչ են դառնում նրա համար, երբ միայնակ երեկոներին հավաքում է եղբոր հեռախոսահամարն ու պատասխան այդպես էլ չի ստանում: Լուսինեն այդ նույն եղբոր ընտանիքի համար վարկ վերցրեց, ամսական վճարումներ չկարողացավ կատարել, հիմա արդեն կարող է հայտնվել փողոցում: Հարազատների արհամարհանքն ու մերժողականությունը նրան դարձնում են անզոր: Քույրն էլ զանգում է միայն վիճելու, վիրավորելու համար: