7-ամյա երեխան ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել
ՄիջազգայինРИА Новости-ն գրում է, որ Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզում 7-ամյա երեխան ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել:
Իրավապահները հայտնել են, որ դեպքի առթիվ անցկացվում է նախաքննություն։ 7-ամյա տղան ընկել է բազմաբնակարան շենքի 8-րդ հարկից՝ հուլիսի 15-ի երեկոյան։ Դեպքի մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հայտնի է, որ այժմ երեխան գտնվում է հիվանդանոցում, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Տղայի առողջական վիճակի մասին մանրամասներ նույնպես առայժմ չեն հաղորդվում։
Իրավապահ մարմինները պետք է պարզեն տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև հստակեցնեն, թե ինչ պայմաններում է երեխան հայտնվել մեծահասակների ուշադրությունից դուրս։