Զինվորները պարապում են +45 աստիճան շոգին, բայց լողանում շաբաթը 1 անգամ. ահազանգ ծնողներից
TVՄի խումբ նորակոչիկների ծնողներ բաց նամակով դիմում են ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ ահազանգելով 2 խնդրի մասին: Բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ.
Հարգելի պարոն Տոնոյան, մեր որդիներին օրեր առաջ ճանապարհեցինք Ազգային բանակ՝ վստահ, որ նրանք արժանապատվորեն կծառայեն հայրենիքին:
Նրանք իրենց ուսումնական վարժանքներն իրականացնում են Արմավիրի մարզում: Ամառ է, ջերմաստիճանը + 45, տղաները մարզվում են արևի տակ, սակայն նրանց թույլատրված է լողանալ շաբաթը մեկ անգամ միայն: Չենք մանրամասնի, թե հիգիենայի հետ կապված ինչ խնդիրներ է առաջացնում լողանալու հնարավորության բացակայությունը:
Եվս մեկ խնդրանք. նորակոչիկները հատակը լվանում են կռացած, ծնկների վրա, այն դեպքում, երբ հատակ լվանալու ձողը, որը ֆինանսական մեծ խնդիր չէ, կարծում ենք, անհամեմատ կհեշտացներ հատակ լվալու գործը:
Թվում է՝ մանրուք է, սակայն որքան գոհ կլինեին նորակոչիկները, եթե հաշվի առնեիք այդ մանրուքը ևս և այդ փոքրիկ հարմարավետությունը ստեղծեիք զինվորների համար:
Հարգանքով՝ նորակոչիկների մի խումբ ծնողներ