Իսրայելը Գազայի հատվածից զինծառայողների ուղղությամբ բացված կրակին ի պատասխան ավիացիան է գործի դրել
ՄիջազգայինԻսրայելցի զինվորականները տանկեր և օդուժ են կիրառել Գազայի հատվածի կենտրոնական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ իրականացնելու համար:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իսրայելական բանակի մամլո ծառայությանը, Իսրայելն ավիացիան գործադրել է պաղեստինական կողմից հնչած կրակահերթին ի պատասխան: Զոհերի մասին տեղեկություններ կողմերից դեռևս չեն ստացվել:
«Ի պատասխան Գազայի հատվածի հարավային մասում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զինծառայողների ուղղությամբ բացված կրակահերթի՝ Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է մի շարք ահաբեկչական թիրախներ, որին ներգրավել է նաև ավիացիան և տանկերը»,-ասվում է հաղորդագրության մեջ: