Արգենտինայում 5․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինԱրգենտինայի հյուսիսում տեղի է ունեցել 5․6 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Նշում են, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Սունչո Կորել քաղաքից 22 կմ հեռավորության վրա, ավելի քան 580 կմ խորության վրա, Սանտյագո դել Էստերո նահանգում։ Տուժածների կամ փլուզումների մասին տվյալներ չկան։
Հունիսի վերջրն Մեքսիկայի ափերի մոտ տեղի էր ունեցել 6․1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Խալիսկո նահանգից 88 կմ հեռավորության վրա, 10 կմ խորության վրա։ Տուժածներ չկան։