Ավստրալիայում աղով կկրակեն երկինք, որ փրկեն Մեծ Արգելախութը
ՄիջազգայինԱվստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ գլոբալ տաքացման հետեւանքներից Մեծ Արգելախութը փրկելու նոր միջոցներ կմշակեն։ Մեծ Արգելախութը երկրի գլխավոր տեսարժան վայրերից է, որը գրավում է հազարավոր զբոսաշրջիկների, գրում է Daily Mail-ը։
Խութի մարջանները, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, արդեն 2 տարի է տառապում են ջրի չափազանց բարձր ջերմաստիճանից, որը վատ է անդրադառնում նրանց կենսագործունեության վրա։
Այս առնչությամբ ավստրալացի գիտնականները քննարկում են ջերմաստիճանի նվազեցման տարբեր եղանակներ, այդ թվում՝ օգտագործելով կենսաքայքայվող արեւային էկրան, որով առաջարկվում է ծածկել խութը։
Դիտարկվում է նաեւ աղով ամպերի ցրումը, որի բյուրեղները կանդրադարձնեն լույսը՝ ցրելով այն։