Լոնդոնը զգուշացրել է առանց առեւտրային համաձայնագրի ԵՄ-ին միլիարդավոր «հրաժարագինը» չվճարելու մասին
ՄիջազգայինԲրիտանիայի Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը Բրյուսելին զգուշացրել է, որ Լոնդոնը ԵՄ-ին համաձայնեցված 39 մլրդ ֆունտ սթերլինգ (51 մլրդ դոլար) «հրաժարագինը» չի վճարի, եթե կողմերին չհաջողվի առեւտրային համաձայնագիր կնքել: Այս մասին նա հայտարարել է կիրակի The Sunday Telegraph պարբերականում հրապարակված հարցազրույցում՝ հղում կատարելով ԵՄ-ի հետ Պայմանագրի 50-րդ հոդվածին, որով գործարկվել է միության կազմից երկրի դուրս գալու ընթացակարգը:
«50-րդ հոդվածը պահանջում է, որ ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններից կախված առաջընթաց ձեռք բերվի նա մեր ապագա հարաբերությունների չափորոշիչներով, այնպես որ՝ երկու դրույթները փոխկապակցված են»,- ասել է Ռաաբը տպագիր պարբերականին տված իր առաջին հարցազրույցում: «Չի կարող այնպես լինել, որ մի կողմն իր պարտավորությունները կատարի, իսկ մյուսը՝ ոչ: Այնպես որ՝ կարծում եմ, մենք պետք է հստակ հասկացնենք, որ երկու դրույթների միջեւ կախվածություն կա»,- ասել է բրիտանացի նախարարը:
«Կարծում եմ՝ մենք պետք է շատ լուրջ պայքարենք՝ լավագույն Brexit աահովելու համար»,- հավելել է նա: