Սիրիան և Հարավային Օսիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
ՄիջազգայինՍիրիայի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարներ Վալիդ ալ-Մուալեմը և Դմիտրի Մեդոևը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը:
Ինչպես նշվում է, համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Հարավային Օսիայի պատվիրակության՝ Սիրիա կատարած այցի շրջանակներում:
Այս տարվա մայիսին Աբխազիան և Հարավային Օսիան հայտարարել են Սիրիայի հետ փոխադարձ ճանաչման և դեսպանությունների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Այդ հայտարարությունից հետո Վրաստանը հայտնել էր Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման ընթացակարգ սկսելու մասին:
ԱՄՆ-ն և ԵՄ-ն նույնպես դատապարտել են Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը: