Սոմալիում «Աշ Շաբաբի» զինյալները հարձակվել են ռազմակայանի վրա. Reuters
Միջազգային«Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման («Մոջահեդների երիտասարդական շարժում) զինյալները Սոմալիի հարավում զինված հարձակում են գործել ռազմակայանի վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը: Գործակալության տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի Է ունեցել Քիսմայո հարավային քաղաքի մերձակայքում:
«Առայժմ մենք ոչ մի կարգի մանրամասնություններ չունենք»,- հայտարարել Է Սոմալիի բանակի ներկայացուցիչ Մաջո Մոհամուդ Ադենը: Նա նշել Է, որ արդեն «օգնական ուժ Է ուղարկվել» ռազմակայան: Reuters-ը նաեւ բերել Է խմբավորման ներկայացուցչի խոսքը, որը պնդել Է, որ զինյալների եւ զինվորականների միջեւ ընդհարումների ընթացքում զոհվել Է 27 սոմալիացի զինվոր: Հունիսի 9-ին հաղորդվել Էր, որ «Աշ Շաբաբի» զինյալները գրոհել են Քիսմայո քաղաքի մերձակայքի ռազմակայանի վրա, ինչի հետեւանով զոհել Էին մեկ ամերիկացի զինվոր, երկու քենիացի զինվոր, ինչպես նաեւ ինը սոմալիացի զինծառայող:
Բացի դրանից վիրավորվել Էր ԱՄՆ-ի զիվնած ուժերի չորս զինվոր: «Աշ Շաբաբն» արմատական իսլամիստական խմբավորում Է, որը կազմվել Է 2004 թվականին Սոմալիի տարածքում: Դրա զինյալները զինված պայքար են մղում կենտրոնական կառավարության տապալման համար, որը կազմվել Է ԱՄՆ-ի եւ Եթովպիայի աջակցությամբ, ինչպես նաեւ երկրից Աֆրիկյան միության խաղաղապահ զորակազմի դուրսբերման համար, որն օժանդակություն Է ցույց տալիս կառավարությանը: 2008 թվականից դրա զինյալները կանոնավորապես ահաբեկչական գրոհներ են ձեռնարկում՝ օգտագործելով մահապարտների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: