Թրամփը հայտարարել է, որ չի գնացել զիջումների Հելսինկիում Պուտինի հետ հանդիպմանը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ մի զիջման չի գնացել Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ այնտեղ քննարկվել են երկու երկրների ապագա շահերը: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում:
«Երբ կեղծ լուրեր եք լսում, որտեղ բացասաբար անդրադառնում են նախագահ Պուտինի հետ իմ հանդիպմանը, և թե ես ինչից եմ հրաժարվել, հիշեք, որ ես ոչինչ չեմ զիջել, մենք պարզապես խոսում էինք երկու երկրների համար ապագա շահերի մասին: Մենք նաև շատ լավ հարաբերություններ ենք հաստատել իրար հետ, ինչը հիանալի է բոլորի համար, բացի կոռումպացված ԶԼՄ-ներից»,- գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Թրամփի և Պուտինի բանակցությունները կայացել են Հելսինկիում հուլիսի 16-ին: Հանդիպման արդյունքներով՝ երկրների նախագահները հայտարարել են երկու երկրների հարաբերություններում բարելավման հարցում շահագրգռվածության մասին: