Իրանն սկսում է «օդ-օդ» դասի նոր հրթիռի սերիական արտադրություն
ՄիջազգայինԻրանում հուլիսի 23-ին հանդիսավորությամբ տրվել է «օդ-օդ» դասի նոր հրթիռի՝ «Ֆակուր»-ի արտադրության մեկնարկը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հրթիռը ստեղծվել է միջազգային վերջին տեխնոլոգիաներին համապատասխան: Այն կարող է խոցել ամենատարբեր ինքնաթիռներ: Այս մասին ասել է հանդիսավոր միջոցառմանը ներկա Իրանի Պաշտպանության նախարար Ամիր Խաթամին:
Նա ընդգծել է, որ հրթիռը մշակվել է և կարտադրվի Իրանում:
«Որոշ երկրներ տեխնոլոգիաները ներմուծում են, սակայն չեն կարողանում գործը մինչև վերջ հասցնել և ունենալ նոր տեսակներ: Ուժեղ երկիրը, ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունն է, գիտական տեխնոլոգիական զարգացած բազայով կարող է ստեղծել այդ տիպի հրթիռների նոր մոդելներ»,- ասել է նախարարը:
Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ խոսքը «Ֆակուր 90» հրթիռի վերջանական տարբերակի մասին է, որն առաջին անգամ ներկայացվել է 2013 թվականին, ռազմական շքերթի ժամանակ: