Լեհաստանի Սենատը մերժել է նախագահի՝ սահմանադրական փոփոխությունների մասին ժողովրդական հանրաքվե անցկացնելու առաջարկը
ՄիջազգայինԼեհաստանի Սենատը (խորհրդարանի բարձրագույն պալատ) մերժել է երկրի նախագահ Անջեյ Դուդայի կողմից հղված առաջարկը նոյեմբերին սահմանադրական փոփոխությունների մասին ժողովրդական հանրաքվե անցկացնելու մասին, գրում է РИА Новости գործակալությունը։
Սենատորների մեծամասնությունը դեմ է արտահայտվել նոյեմբերի 10-11–ը ժողովրդական հանրաքվե նշանակելու մասին նախագծին։ Կողմ են արտահայտվել Սենատի միայն 10 անդամներ, 30-ը դեմ են եղել առաջարկին, 52-ը նախընտրել են ձեռնպահ մնալ։
Հայտնի է, որ քվեարկությանը նախորդել են քաղաքական գործիչների լուրջ ու լարված բանավեճերը։
Այս նախագծով Լեհաստանի քաղաքացիներին առաջարկվում էր սահմանադրորեն նշել պետականության քրիստոնեական հիմքերի մասին, ինչպես նաև ամրագրել երկրի անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։
Բացի դրանից, առաջարկվում էր սահմանադրորեն աջակցություն հայտնել ընտանիքի ու քաղաքացու մանկության ժամանակաշրջանի խնդիրների լուծման, հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչպես նաև թոշակառության տարիքը սահմանել տղամարդկանց դեպքում 65, իսկ կանանց դեպքում 60 տարեկանը։
Նախագահը նաև առաջարկում էր սահմանադրորեն ամրագրել Լեհաստանում ներկայում առկա վարչական բաժանումը։