Բրիտանական կործանիչները Ռումինիայում, անվտանգության նկատառումներից ելնելով, ուղեկցել են օդում նկատված ռուսական Су-24-ին
ՄիջազգայինՌումինիայում տեղակայված և Մեծ Բրիտանիայի օդուժին պատկանող Typhoon տեսակի կործանիչները Սև ծովի տարածքում հետևել ու անվտանգության նկատառումներից ելնելով ուղեկցել են ռուսական Су-24 ինքնաթիռին, այս մասին գրում է korrespondent.net կայքը։
Նշվում է, որ բրիտանական կործանիչները օդ են բարձրացվել այն բանից հետո, երբ նկատվել է «ՆԱՏՕ-ի օդային տարածքի արևմտյան հատվածին մոտեցող կասկածելի ռմբակոծիչ»։
Օդաչուներից մեկի խոսքով՝ ռուսական ինքնաթիռն այդպես էլ չի մտել ՆԱՏՕ-ի օդային տարածք, սակայն օդաչուներին հանձնարարված է եղել որոշ ժամանակ վերսհսկել իրավիճակն օդում որպես «զսպող գործոն»: