Հունաստանի վարչապետը իր վրա է վերցրել հուլիսի 23-ի անտառային հրդեհի քաղաքական պատասխանատվությունը
ՄիջազգայինՀունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ իր վրա է վերցնում երկրում հուլիսի 23-ին տեղի ունեցած և 87 մարդու կյանք խլած սարսափելի անտառային հրդեհի համար ամբողջ քաղաքական պատասխանատվությունը։
Ինչպես գրում է հունաստանյան Еkathimerini գործակալությունը, վարչապետը խնդրել է ժողովրդին չմեղադրել փրկարարներին, ոստիկաններին կամ առափնյա անվտանգության աշխատակիցներին՝ շեշտելով, որ նրանք հարյուրավոր կյանքեր են խլել։
Իր հայտարարությունը Ցիպրասն արել է կառավարության արտահերթ նիստի ժամանակ։
«Մահացածները չեն կարող խոսել, սակայն նվազագույնը, ինչ մենք կարող ենք անել նրանց հիշատակի համար՝ հարգանք դրսևորել ճշմարտության հանդեպ։ Ես ցանկանում եմ ինձ վրա վերցնել տեղի ունեցած ողբերգության ամբողջ քաղաքական պատասխանատվությունը նախարարների կաբինետի առաջ» ,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ հրդեհներից տուժել էր ավելի քան 180 մարդ, նրանց թվում՝ 23 երեխա։ Աղետից հետո Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել։