Չինաստանում կառուցվել է աշխարհում ամենաբարձր արհեստական ջրվեժը. այն թափվում է երկնաքերից (լուսանկարներ, տեսանյութ)
ՄիջազգայինՉինաստանի Գուանչժու նահանգում գտնվում է աշխարհում ամենաբարձր արհեստական ջրվեժը, որը, ի դեպ, կազմում է Liebian International Building երկնաքերի մի մասը:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ջրվեժն ունի ավելի քան 100 մ բարձրություն: Ջուրը շրջանառություն է կատարում ու թափվում է երկնաքերի միջից՝ ստեղծելով դիտարժան տեսարան:
Սակայն ջրվեժը միշտ չէ, որ միացված է: Պատճառն այն է, որ արհեստական ջրվեժ ունենալը մեծ ծախսերի հետ է կապված: Ջուրը վեր մղող հզոր պոմպերից յուրաքանչյուրի մեկժամյա աշխատանքն ապահվելու համար հարկավոր է ծախսել 117 դոլար: