Որպեսզի ՀԱՊԿ անդամ-երկրները զենք չվաճառեն Ադրբեջանին, հայկական կողմը պետք է լծակներ կիրառի, որոնք չունի. Աղասի Ենոքյան
ՄիջազգայինՌուսաստանն ու ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները Հայաստանում իշխանության փոփոխությամբ չեն դադարի Ադրբեջանին զենք վաճառել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը:
«Ի՞նչ են արել Հայաստանի նոր իշխանությունները, որ էմբարգո դրվի, որ զենք չվաճառեն Բաքվին: Ինչպիսի՞ լծակներ են գործի դրել ՀՀ իշխանությունները, որ ՀԱՊԿ անդամները չվաճառեն զենք: Կա՞ն արդյոք նման լծակներ, չկան: Եթե նախկին իշխանությունների օրոք անձնական հարաբերություններ էին ձևավորվել, կապեր կային, հիմա դրանք սահմանափակ են»,- ասաց Աղասի Ենոքյանը:
Ըստ վերլուծաբանի՝ հայկական կողմը «քայլեր չունի ձեռնարկելու» ՀԱՊԿ անդամ-պետությունների նկատմամբ:
«Հայաստանը չունի լծակներ, որ ազդի ՀԱՊԿ երկրների վրա, իսկ Ադրբեջանն ունի: Ադրբեջանն անընդհատ խոստանալու է, որ կմտնի ՀԱՊԿ: Հարցը լուծումներ ունի՝ լուծումն այն է, որ Հայաստանը սպառնա ՀԱՊԿ-ից դուրս գալ, երբ կխորացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:
Որքան էլ նոր է Հայաստանում հեղափոխություն եղել, դա իրավիճակ չի կարող փոխել»,- նշեց Աղասի Ենոքյանը: