Չինաստանն ուղեծիր է դուրս բերել Beidou երկու նավիգացիոն արբանյակ
ՄիջազգայինՉինաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել ստեղծվող Beidou նավիգացիոն համակարգի 33-րդ եւ 34-րդ արբանյակները: Այս մասին կիրակի հայտնել է Չինական աերոտիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան (CASC), փոխանցում է ՏԱՍՍ-ը:
CASC-ի WeChat սոցցանցի պաշտոնական էջում նշվում է, որ արձակումն իրականացվել է տեղական ժամանակով 09:48-ին Սիչան տիեզերակայանից՝ «Չանչժեն-3B» եւ «Յուանչժեն-1» հրթիռակիրների միջոցով:
2000 թվականից Չինաստանը նավիգացիայի գլոբալ համակարգի սեփական համակարգ է ստեղծում, որը ներկայումս ծածկում է երկրի ամբողջ տարածքը եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի մասը: 2012 թվականին այն հասանելի է դարձել կոմերցիոն օգտագործման համար, իսկ 2020 թվականին ծրագրվում է համակարգի ստեղծումն ամբողջությամբ ավարտել՝ այդ ժամանակ կլինեն Beidou 35 արբանյակներ: