«Տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված Թուրքիան ամեն բան սխալ է անում»․ Goldman Sachs-ի ղեկավար
ՄիջազգայինGoldman Sachs ամերիկյան բանկի ղեկավարներից Սեմ Ֆինքելտեյնը խոսել է Թուրքիայում առկա տնտեսական ճգնաժամից՝ լուրջ մտահոգություններ հայտնելով առկա իրավիճակի հետ կապված։
Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆինքելտեյնը նշել է, որ համաշխարհային ներդրողներն իսկապես մտահոգված են Թուրքիայում սկսված ճգնաժամով, և դա արդարացված է։
«Թուրքիայի վրա հիմա դրված է մի բեռ՝ ամեն բան ճիշտ անել, սակայն ինչպես երևում է՝ ամեն բան սխալ են անում», - ասել է Goldman Sachs-ի բարձրաստիճան դեմքը։
Նա շեշտել է, որ մի շարք բանիմաց ու փորձառու տնտեսագետների փոխարեն Էրդողանը նախընտրեց ֆինանսների նախարարի պաշտոնը վստահել փեսային՝ Բերաթ Ալբայրաքին։
«Ավելի ուշ էլ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի հանդեպ հնարավոր պատժամիջոցների մասին լուրեր տարածվեցին։ Այսինքն՝ սա իրոք վտանգավոր իրավիճակ է», - ասել է Ֆինքելտեյնը։