Կամերունում 163 բանտարկյալ փախուստի է դիմել
ՄիջազգայինԿամերունում ավելի քան 160 բանտարկյալ կարողացել է փախուստ կատարել բանտից անջատողական խմբավորման հարձակման արդյունքում, այս մասին գրում է Camerounweb պորտալը։
Կամերունի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևմուտքում անջատողականները մի քանի հարձակումներ են ձեռնակել, հարձակման է ենթարկվել նաև Նդոպ վարչական շրջանի գլխավոր բանտը։ Դրա հետևանքով 163 բանտարկյալ կարողացել է փախչել կալանավայրից։
Նշված է, որ զանգվածային փախուստի ու հարձակման հետևանքով տուժածներ չկան։ Երկրի մեկ այլ շրջանում հարձակման է ենթարկվել ոստիկանական դիրք։