Այս կինը յուրահատուկ եղանակով է փող վաստակում. ահա թե ինչպես (Ֆոտոշարք, տեսանյութ)
TVԱմերիկացի մոդել Ամանդա Սուլեն, ով 2-մետրանոց հասակով կշռում է 130 կգ, յուրահատուկ եղանակով է փող վաստակում:
Տղամարդիկ, որպես կանոն, ավելի համեստ չափսերի, կնոջը վճարում են նրա հետ մրցելու, նրա հետ ձիով կամ առանց ձիու պարզապես զբոսնելու, ձեռքը բռնելու համար:
38-ամյա Ամանդան, ով իրեն ամազոնուհի է համարում, վաղ մանկությունից իր հասակակիցներից ավելի խոշորամարմին է եղել, ինչի պատճառով հասակակիցները մշտապես հարձակվել են նրա վրա: Սակայն տարիների ընթացքում Ամանդան հասկացել է, որ իր ֆիզիկական հատկությունները նվեր են, ոչ թե անեծք:
Պարզվում է՝ ԱՄՆ-ում մի ամբողջ ենթամշակույթ կա, որի ներկայացուցիչները երազում են պայքարել «ամազոնուհու» հետ, զբոսնել նրա մեջքին, կնոջ հետ ուժերը չափել կամ պարզապես այգում զբոսնել:
Մի անգամ Ամանդային դիմել է մահացու հիվանդ մարդ՝ ցանկանալով, որ 130-կիլոգրամանոց կինն իրեն ճզմի իր մարմնով, սակայն կինը չի համաձայնվել:
Կինը նշում է, որ իր հաճախորդներից ոչ մեկի հետ երբեք ինտիմ կապ չի ունեցել: