ԱՄՆ ափերին տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ
ՄիջազգայինԱՄՆ Օրեգոն նահանգի ափերին տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին նշված է ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքում, փոխանցում է Gazeta-ն:
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չարլսթոն բնակավայրից 366 կմ արեւմուտքը, օջախը՝ ավելի քան 10 կմ խորությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժի հետեւանքով տուժածներ եւ ավերածություններ չկան:
Նշվում է, որ ցունամիի վտանգ չի հայտարարվել: