Երևան, 04.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրանը հանել է թռիչքների սահմանափակումները Աշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ» Խոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ» Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ» «Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ» Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ» Յուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»


Ի՞նչ են խոսել Ռոբերտ Քոչարյանն ու Նաիրի Հունանյանը Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո. Քոչարյանի ցուցմունքը

TV

Հաշվի առնելով 1999թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունների և դրան հաջորդած զարգացումների նկատմամբ ոչ միայն չմարող այլև աճող հետաքրքրությունը, կրկին հրապարակում ենք Հոկտեմբերի 27-ի քրգործով հարցաքննված այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքները:

 

Հ.12 գ.թ. 47-55 ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿԻ ՔՈՉԱՐՅԱՆ 15.05.2000թ. Հայաստանի Հանրապետության նախագահ

17.00.-20.00. քննիչ Մ. Մաթևոսյան գ.թ.47

Առաջարկելով պատմել բոլորը,ինչը որ հայտնի է իրեն դեպքի և գործի հանգամանքների առընչությամբ,Ռ.Ս.Քոչարյանը ցույց տվեց հետևյալը.

գ.թ.48

Զոհված տուժողներից Վազգեն Սարգսյանին ճանաչել եմ 1989-90թթ.-ից: Նրա հետ գտնվել եմ ընկերական,բարեկամական հարաբերությունների մեջ:

Կարեն Դեմիրճյանին անձնապես ճանաչել եմ 1997թ. ապրիլ-մայիս ամսից,իմ ՀՀ վարչապետ նշանակվելուց մոտ մեկ ամիս անց,Հայաստանի արդյունաբերողների հետ հանդիպման ժամանակ,հարաբերությունները եղել են նորմալ՝հիմնված փոխադարձ հարգանքի վրա:

Յուրի Բախշյանին ճանաչել եմ ավելի վաղ,երբ քաղաքապետի տեղակալն էր,կարծեմ քաղաքապետ Վ.Խաչատրյանի օրօք:

Եղել են ջերմ,մոտ հարաբերություններ:

Ռուբեն Միրոյանին ճանաչել եմ նրա ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ:

Լեոնարդ Պետրոսյանին՝1988թ.-ից,Ղարաբաղից:

Արմենակ Արմենակյանին ճանաչել եմ շարժումից,90-ական թվականներից:

Հենրիկ Աբրահամյանի հետ չեմ առնչվել:

Միքայել Քոթանյանին ճանաչել եմ 97թ.-ից,իմ վարչապետ աշխատելու ժամանակ:

Մարմնական վնասվածքներ ստացած տուժողներից Հայկ Նիկողոսյանին ևս այդ ժամանակվանից:

Արմեն Խաչատրյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո:

 

Անդրանիկ Մանուկյանին ճանաչել եմ վարչապետ աշխատած ժամանակվանից:

Էդմունդ Ծատուրյանի հետ չեմ առնչվել,նրա մասին լսել եմ դեպքի կապակցությամբ:

Պավել Դալթախչյանին՝97թ.-ից,երբ դեռ նախարարի տեղակալ էր:

Հերմինե Նաղդալյանին ևս ճանաչել եմ 97թ.-ից:

Մեղադրյալներից Նաիրի Հունանյանի մասին կարող եմ ասել հետևյալը,դեպքից հետո ԱԺ-ում մեր հանդիպման ժամանակ նա հիշեցրեց ինձ,որ 1988թ. Ստեփանակերտում,ես լինելով Ղարաբաղի Մետաքսի կոմբինատի կուսկոմի քարտուղարը,ընդունել եմ ուսանողների մի խումբ Երևանից,և որ ինքը այդ խմբում էր: Որևէ այլ շփումներ իր հետ չեմ ունեցել:

Ալեքսան Հարությունյանի հետ ծանոթացել եմ դեռևս 93թ.-ին, երբ նա աշխատում էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը,իմ Ֆրանսիա կատարած այցելության ժամանակ:

Հարություն Հարությունյանին ըստ էության չեմ ճանաչում:Ինձ հիշեցրել են,որ իմ վարչապետ կամ նախագահ աշխատելու ժամանակահատվածում սկաուտական շարժման հետ կապված ինչ-որ ֆորումի ժամանակ ընդունել եմ խմբով,որը ես չեմ բացառում:

Նաիրի Բադալյանի մասին լսել եմ ընտրությունների ժամանակ՝ կապված սոցոլոգիական հետազոտությունների հետ,սակայն հանդիպում չի եղել, նրան չեմ ճանաչում:

գ.թ.49

Մուշեղ Մովսիսյանին չեմ ճանաչել,նրա անունը առաջին անգամ լսել եմ հոկտեմբերի 27-ի դեպքի կապակցությամբ՝ ձերբակալվելու առիթով:

Կարեն Հունանյանի,Վռամ Գալստյանի, Էդուարդ Գրիգորյանի և Դերենիկ Բեջանյանի մասին իմացել եմ դեպքի կապակցությամբ՝որպես տեռորիստական ակտի մասնակիցների: Նրանց, ինչպես նաև մյուս մեղադրյալներին չեմ ճանաչում:
Այժմ դեպքի հանգամանքների մասին.

1999թ. հոկտեմբերի 27-ին, իմանալով ԱԺ-ում տեղի ունեցած տեռորիստական ակտի՝ ազգային ողբերգության մասին,անհապաղ ԱԺ-ում և երկրում տիրող իրավիճակի մասին լրացուցիչ ինֆորմացիա ստանալու ուղղությամբ համապատասխան գործողություններ կատարելուց և երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ հանձնարականներ տալուց հետո,մեկնել եմ ԱԺ և տեղում կազմակերպել տեռորիստների հետ բանակցությունների, պատանդների ազատման,հետագա արյունահեղությունների կանխման, տեռորիստների վնասազերծման (զինաթափման) ու հետագա քննության անհրաժեշտություններից ելնելով, նրանց կենդանի պահելու գործողությունները:

Առաջադրված հարցերի կապակցությամբ կարող եմ տալ հետևյալ պարզաբանումները.

Հարց – ՀՀ ԱԺ ում տեղի ունեցած դեպքի մասին որտ՞եղ և ե՞րբ եք իմացել, ումի՞ց, և ինչպիսի՞ տեղեկություն են Ձեզ հաղորդել:

Պատասխան – Ես գտնվում էի նստավայրի կապույտ դահլիճում,ընդունել էի Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանին: Աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանը, բացելով դուռը, ինձ դուրս հրավիրեց ու հայտնեց, որ ԱԺ-ում ինչ որ կրակոցներ են տեղի ունեցել,զանգահարում է,մարդ չի գտնում: Ես ներողություն խնդրելով դեսպանից,ընդունելությունը ընդհատեցի և անմիջապես վերադարձա իմ աշխատասենյակ ու սկսեցի տալ հրահանգներ:

Հարց – Այդ կապակցությամբ Ձեր կողմից Ա.Հարությունյանինհրահանգներ տրվե՞լ են,թե ոչ,եթե այո,ապա ինչպիսի՞:

Պատասխան – Հանձնարարել եմ ինձ կապել Կ.Դեմիրճյանի հետ,Ներքին Գործերի և Ազգային Անվտանգության նախարարների տեղակալներին հանձնարարել եմ ուժեղացված հսկողության տակ վերցնել հատուկկության օբյեկտները,պարզել ի վերջո ինչ է կատարվում Ազգային Ժողովում և այլն:

գ.թ.50

Հարց – Տեռորիստների ինքնության մասին առաջինը ե՞րբ և ումի՞ց եք տեղեկացել, այդ մասին Ա. Հարությունյա՞նն է հայտնել, թե մեկ ուրիշը:

Պատասխան -Այդ մասին ինձ առաջինը ասել է Ա.Հարությունյանը, նա հայտնեց,որ իրեն զանգահարել է Հրանտ Մարգարյանը և հայտնել է,որ Նաիրին զանգահարելով իրեն,ասել է իր կատարածի մասին,որ եկեք ու տեր կանգնեք: Ալիկը նաև ասաց,որ Հրանտը հայտնել է նաև,որ նա զանգահարել է ԿԳԲ(ԱԱՆ):

Հարց-Նախագահի նստավայրում գտնված ժամանակ Ա. Հարությունյանը հայտնե՞լ է պատգամավոր Մարտուն Մաթևոսյանի միջոցով Ն.Հունանյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցության մասին, թե ոչ, եթե այո, ապա ի՞նչ է հայտնել:

Պատասխան – Այո,Ա.Հարությանյանը նաև ինձ զեկուցել է,որ պատգամավոր Մարտուն Մաթևոսյանի նախաձեռնությամբ ինքը կապվել է նրա հետ, Մաթևոսյանը հեռախոսը փոխանցել է Նաիրիին, որն էլ Ալիկին հայտնել է ,որ Վազգեն Սարգսյանին խփել է եւ պահանջել է,որ Նախագահը գա Ազգային Ժողով: Դա կլիներ ժամը 18-ի կողմերը:

Հարց – Մինչև ԱԺ շենք մեկնելը Ա.Հարությունյանը ինչպի՞սի վարքագիծ է դրսևորել և որտե՞ղ է գտնվել:

Պատասխան – Գտնվել է նստավայրում, գտնվում էր հուզված(ՉջՉՏսվՏՉՈվվօռ) վիճակում,ինչպես բոլորը,որևէ կասկածելի հանգամանք նրա վարքագծում, ինչպես այդ ժամանակ,այնպես էլ հետագայում չեմ նկատել:

Հարց – Ե՞րբ և ու՞մ կողմից է որոշվել Ա.Հարությունյանի ԱԺ շենք գնալը, մասնավորապես դա Ա. Հարություննյա՞նի ցանկությունն ու նախաձեռնությունն է եղել, թե՝ հրահանգ, ԱԺ շենք մեկնելուց որքա՞ն ժամանակ առաջ է նա իմացել,որ պետք է մեկնի:

Պատասխան – Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ես որոշեցի մեկնել ԱԺ: Ալիկին ասացի, որ գնում եմ Ազգային Ժողով: Ա.Հարությունյանը,իմանալով իմ որոշման մասին, անհանգստանալով իմ անվտանգության համար,3 անգամ փորձեց համոզել,որ ես չդիմեմ այդ քայլին՝ ասելով,որ վտանգավոր է: Վերջին անգամ ես նույնիսկ նրան հանդիմանելով կոպիտ ասացի «Ինչպես կարող եմ չգնալ, պատգամավորները, կառավարությունը գտնվում են այնտեղ»,այնժամ նա խնդրեց կես ժամ ժամանակ և քանի որ ես արդեն որոշել էի գնալ ԱԺ,բնական է,նա չեր կարող ինձ հետ չգալ: Հետևաբար իմացել է մեր մեկնելուց 30 րոպե առաջ: Այդ կես ժամում որոշվեց երթուղին,իրավիճակը և աշխատասենյակը,որտեղ պետք է գտնվեմ ես ԱԺ-ում, ու մենք շարժվեցինք:

Հարց-Ե՞րբ, ժամը քանիսի՞ն եք մեկնել ԱԺ և ինչու՞է Ա.Հարությունյանըմեկնել Ձեր մեքենայով:

գ.թ.51

 

Պատասխան – Աժ ենք մեկնել ժամը 19-ի կողմերը,ես ասացի «գնացինք» ու ես եմ նրան ասել,որ գա իմ ավտոմեքենայով, այլապես առանց իմ թույլտվության նա չէր կարող նստել իմ ավտոմեքենան:

Հարց-Ճանապարհին ավտոմեքենայի մեջ գտնվելու ժամանակ Ա.Հարություննյանը ի՞նչ է խոսել, մասնավորապես հեռախոսով խոսե՞լ է Ն. Հունանյանի հետ, թե ոչ, եթե այո, ապա նրանցից ո՞վ է հեռախոսային կապը հաստատել և քա՞նի անգամ:

Պատասխան – Ճանապարհին մեր մեջ առանձնակի խոսակցություն տեղի չի ունեցել,մենք ԱԺ ենք հասել հաշվված րոպեների ընթացքում,հնչել է մեկ հեռախոսազանգ բջջայինով, կարծեմ զանգահարողը նախարարներից կամ պատգամավորներից մեկն էր: Խոսակցությունը տևել է մի քանի վայրկյան,գրեթե առանց բովանդակության:

Հարց-Ն. Հունանյանի հետ հեռախոսային խոսակցությունների ժամանակ Ա. Հարություննյանը հրահանգավորվե՞լ է ,թե ոչ:

Պատասխան – Հրահանգավորումը այն էր, որ նա պետք է աշխատեր ամեն կերպ ձգձգել, ժամանակ շահել՝ պատճառաբանությամբ,որ Նախագահը չկա, տեղում չե և այլն: Նման հրահանգավորում տրվել է նաև արդեն իսկ տեռորիստների հետ շփման եզրեր գտած և կապ հաստատած Գ.Գրիգորյանին:

Հարց – Ե՞րբ եք տեղեկացել, որ Ն.Հունանյանը պահանջում է Ա.Հարությունյանին, ո՞վ է այդ մասին հայտնել և ի՞նչ է որոշվել:

Պատասխան – Այդ մասին ինձ ասել է Գ.Գրիգորյանը,տեռորիստների կողմից այդ պահանջը ներկայացվել է այն ժամանակ,երբ նրանց հայտնվել է, որ ես այնուհանդերձ դահլիճ չեմ գնալու: Ընդ որում, Ա.Հարություննյանին՝ որպես Նախագահի ներկայացուցչի, գալու միտքը, տարբերակը նրանց առաջարկվել է Գ.Գրիգորյամի, կարծեմ նաև պատգամավորներից ինչ-որ մեկի կողմից:

Հարց – ԱԺ շենք հասնելուց հետո Ա.Հարությունյանը հայտնե՞լ է, որ Ն.Հունանյանը մի քանի անգամ զանգահարել է իր քարտուղարուհուն և սպառնացել, որ եթե ինքը(Ա. Հարությունյանը) անհապաղ չզանգի չկապնվի իր հետ, ապա զոհեր կլինեն:

 

Պատասխան – Այո,ասել է : Մինչ այդ ես Ա.Հարությունյանին ասացի,որ տակտիկական առումներով Ն.Հունանյանի հեռախոսազանգերին չպատասխանի, դարձյալ ժամանակ շահելու նպատակով: Այդ ընթացքում էլ Ն.Հունանյանը զանգահարել է Ա.Հարությունյանի գործավարուհուն:

 

գ.թ.52

 

Հարց – ԱԺ շենքում գտնվելու ժամանակ Ա.Հարությունյանը պատրաստակամություն հայտնե՞լ է Ն.Հունանյանի հետ բանակցություններ վարելու նպատակով,թե՞ ոչ:

 

Պատասխան – Ոչ չի դրսևորել, ուղղակի ասել է,եթե պետք է,անհրաժեշտ է, կարող եմ գնալ հանդիպման:

 

Հարց – Ի՞նչ հանգամանքներից ելնելով և ինչու՞է որոշվել,որ հատկապես Ա.Հարությունյանը հանդիպի Ն.Հունանյանի հետ:

 

Պատասխան – Այդ հարցին ես արդեն վերևում պարզաբանում տվեցի,նա հանդես է եկել որպես Նախագահի ներկայացուցիչ:

 

Հարց – Մինչև Ա.Հարությունյանը թեկնածության առաջադրումը այլ անձի,կամ անձանց թեկնածություն քննարկվե՞լ է, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա՝ ումը:

 

Պատասխան – Մենք շարունակ մարդիկ էինք փնտրում,որոնք կարող էին այս կամ այն ձևով ներազդել տեռորիստների, մասնավորապես նրանց ղեկավար Ն.Հունանյանի վրա: Այդ նպատակով ԱԺ բերվեց նրա հայրը, կարծեմ ուսանողական ընկերներից մեկը: Հետո որոշվեց, որ նրա հետ բանակցությունների կգնա Հրանտ Մարգարյանը, որի հետ Նաիրի Հունանյանը մինչ այդ արդեն իսկ ունեցել էր հեռախոսային խոսակցություն: Վերջինս՝Հ.Մարգարյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել Ն.Հունանյանի հետ, սակայն նրա կուսակցական ընկերները,առանձին խորհրդակցելով,արգելեցին նրան՝ պատճառաբանությամբ,որ Հ.Մարգարյանը ժամանակին դեր է խաղացել նրա ՀՅԴ-ից հեռացման գործում և այդ կապակցությամբ Ն.Հունանյանը նրա նկատմամբ ունենալով թշնամանք, ոխ, կարող է վնաս տալ նրան:
Ընդհանրապես մենք հետաքրքրվում էինք այն անձանցով,որոնց հետ Ն.Հունանյանը կապվել կամ կապվում էր դահլիճից:

 

Հարց-Ի՞նչ պատճառով է այդքան ուշացումով տեղի ունեցել Ա.Հարությունյանի և Ն.Հունանյանի հանդիպումը:

 

Պատասխան – Ինչ ուշացման մասին է խոսքը:Հանդիպումը կայացավ այն ժամանակ, երբ Ա.Հարությունյանի անվտանգության երաշխիքները ավելի համոզիչ էին: Սկզբում ես չէի թողնում,հետո համաձայնվեցի՝երբ Գ.Գրիգորյանը սկսեց համոզել, որ երշխավորում է անվտանգությունը, որ ոչինչ չի լինի և որ տեռորիստների մոտ արդեն կա տրամադրվածություն հնարավոր հանձնվելու վերաբերյալ: Այնուհետև Գ.Գրիգորյանի և Ն.Հուհահյանի միջև քննարկումներ գնաց հանդիպման տեղի վերաբերյալ, նախ որոշվեց նախագահության հետևի սենյակում,հետո այդ տարբերակով համաձայնություն ձեռք չբերվեց: Ի վերջո որոշվեց,որ հանդիպումը տեղի ունենա դահլիճին կից սրահում:
գ.թ.53

 

Հարց – Ա.Հարությունյանը հանդիպումից առաջ հրահանգավորվել է,թե ինչ վարքագիծ պետք է դրսևորի և ինչ պետք է խոսի Ն.Հունանյանի հետ:

 

Պատասխան – Հրահանգավորումը եղել է այն առումով, որ փորձի համոզել նրանց,ավելորդ լարվածություն չստեղծի, հիմնականը պետք է լիներ լսողի դերում և իմանար, թե ինչ են նրանք պահանջում,ինչ են ուզում, և ոչ թե խոստումներ տար:

 

Հարց – Նախքան այդ հանդիպումը համապատասխան ծառայությունները արդյոք չ՞են հրահանգավորվել հանդիպման ընթացքում գախտնալսում իրականացնել: Ու՞մ է հանձնարարված եղել տեռորիստների և պատանդների ազատման օպերատիվ աշխատանքների կազմակերպումը:

 

Պատասխան – Գործունեության ընդհանուր ղեկավարումը հանձնարարված է եղել ՆԳ փոխնախարար Հովիկ Հունանյանին, սակայն առանձին հանձնարարություններ են տրվել և այդ գործընդացին մասնակցել են նաև ԱԱՆ փոխնախարար Գոռ Հակոբյանը, քրեական հետախուզուոյան վարչության պետ Հրաչիկ Հարությունյան, ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանը: Ես կտրականապես խնդիր էի դրել առաջին հերթին կանխել հետագա հնարավոր ու անխուսափելի արյունահեղությունները, իսկ ապա ամեն կերպ զերծ մնալ տեռորիստների կյանքի նկատմամբ ոտնձգությունից հետագա քննության, օբյեկտիվ իրականության բացահայտման նկատառումներով: Ինչ վերաբերվում է գաղտնալսումներին, ապա ես նման հրահանգ չեմ տվել, ես իմ ներկայացուցիչին ուղարկել էի բանակցությունների և նա ընդամենը պիտի լսեր ահաբեկչի պահանջները և փոխանցեր ինձ:

 

Հարց – Նախքան Ա.Հարությունյանի հետ հանդիպելը ի՞նչ պայմաններ է ներկայացրել Ն.Հունանյանը և ու՞մ միջոցով է դրանք փոխանցել:

 

Պատասխան – Երբ ես եկա Աժ ու սկսեցի տիրապետել իրավիճակին:Գ.Գրիգորյանը ու դահլիճից դուրս եկած որոշ բանագնաց պատգամավորներ հայտնեցին, որ Ն.Հունանյանը պահանջում է, որ ես գնամ դահլիճ: Իսկ ինչ վերաբերվում է եթերի տրամադրմանը, ապա պահանջ ներկայացվել է ավելի ուշ՝ Գ.Գրիգորյանի կողմից:

 

Հարց – ԱԺ շենքում գտնվելու ընթացքում Ա.Հարությունյանը հայտնե՞լ է արդյոք, որ Ն.Հունանյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցության ժամանակ վերջինս առանձին հանդիպում է պահանջել՝ նշելով, որ ուրիշ ոչ մեկը ներկա չգտնվի դրան:Եթե հայտնել է,ապա ինչպե’ս է դա պատճառաբանել Ա.Հարությունյանը:

 

Պատասխան – Նման խոսակցություն ինձ հետ չի եղել:

 

գ.թ.54

 

Հարց – Ն. Հունանյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո ի՞նչ է հայտնել Ա. Հարությունյանը:

 

Պատասխան – Ա. Հարությունյանը հայտնեց, որ Ն.Հունանյանը հիմնականում մտահոգություն է հայտնել իրենց անվտանգության համար, որպեսզի իրենց հետ հաշվեհարդար տեղի չունենա, կատարվի արդար քննություն և այն սկսվի հենց այդ պահից, մինչև իրենց հանձնվելը` պատճառաբանությամբ, որ իբր դահլիճում եղել է փոխհրաձգություն, արծարծվել էր իրենց Թուրքիա մեկնելու հնարավորություն ընձեռելու և նույնիսկ եկեղեցում պատսպարվելու հանգամանքը, որպեսզի իրենք տեղափոխվեն ԱԱՆ մեկուսարան, որի մասին նրանք արդեն խոսակցություններ էին տարել Գ. Գրիգորյանի հետ և այլն, և որպեսզի այն ամենը անձամբ իրենց երաշխավորեմ ես, ու դա հեռարձակվի եթերով:

 

Հարց –ինչպե՞ս է ընթացել Ձեր և Ն.Հունանյանի հանդիպումը, ինչո՞վ է բացատրվում Ա. Հարությունյանի ներկայությունը այդ հանդիպմանը և ի՞նչ դեր է վերջինս ունեցել:

 

Պատասխան – Քանի որ Ն.Հունանյանը պահանջել էր, որ իրենց այդ վերը նշված պահանջների կատարումը երաշխավորեմ անձամբ, ես ելնելով ստեղծված իրավիճակից, որոշեցի հանդիպել նրա հետ՝ նախապես մերժելով նրան ուղիղ եթեր տրամադրելու պահանջը՝ ձեռնպահ մնալու համար սադրիչ հայտարարություններից: Դեռ այդ ժամանակ արդեն իսկ շրջանառության մեջ էր դրվել հայտարարությամբ հանդես գալու, հրապարակում տալու տարբերակը և կարծեմ արդեն իսկ կար նրանց կողմից կազմված հայտարարության տեքստի նախագիծ, որը դեռևս պետք է քննարկվեր և բերվեր վերջնական տեսքի: Հենց այդ տեքստի խմբագրման, կազմման և շարադրման համար էլ որոշվեց Ա. Հարությունյանի մասնակցությունը իմ և Ն .Հունանյանի հանդիպմանը:

 

Հարց – Ա.Հարությունյանի և Ն.Հունանյանի հարաբերությունների մասին ի՞նչ տեղեկություններ եք ունեցել և այդ կապակցությամբ ի՞նչ է հայտնել Ա. Հարությունյանը:

 

Պատասխան – Հայտնել է, որ ճանաչել են միմյանց դեռևս ուսանողական տարիներից, սակայն դեռ այդ ժամանակվանից նրանց հարաբերությունները եղել են վատ, անբարյացական, հետագայում նաև հայտնել է, որ Ն.Հունանյանը դիմել է իրեն աշխատանքի տեղավորման հարցով, սակայն ինքը չի ընդառաջել:

 

Հարց – Ի՞նչ բնույթի և բովանդակության խոսակցություն է կայացել Ձեր և Ն.Հունանյանի միջև, որտե ՞ղ:

 

Պատասխան – Մենք հանդիպեցինք առանձին սենյակում, այդտեղ սկզբից մտա ես, նոր 5 – 10 րոպե անց բերեցին Ն.Հունանյանին: Մեր խոսակցությունը տևել է շուրջ 20 րոպե: Առաջինը այն էր, որ նա փորձեց հիշեցնել 88 թ.-ին տեղի

 

գ.թ.55

 

ունեցած մեր հնարավոր հանդիպման նասին, որի վերաբերյալ ես նշեցի ցուցմունքի սկզբում: Այնուհետև իմ հարցին, թե արդյոք ուներ որևէ անձնական թշնամանք Վ.Սարգսյանի նկատմամբ, տվեց բացասական պատասխան ու սկսեց դժգոհել երկրում ստեղծված վիճակից,Վ.Սարգսյանի դերակատարությունից,որ իբր նա խանգարում էր երկրի զարգացմանը, մեղավոր է ստեղծված վիճակի համար և այլն, որ երկրում ցնցում էր անհրաժեշտ ու այդ քայլին ինքը դիմել է հանուն ժողովրդի, պատմությունը, սերունդները կգնահատեն իրեն,որ իրենց վրա ևս եղել են կրակոցներ: Վ. Սարգսյանից բացի մյուս զոհերը պատահական կրակովների արդյունք են: Որից հետո ներկայացրեց իր պահանջները՝ իրենց անվտանգության ապահովման վերաբերյալ, որպեսզի իրենց նկատմամբ բռնություն չգործադրվի, լինի արդար քննություն, բաց դատավարություն, իրենց տրամադրվեն պաշտպաններ,որպեսզի իրենց առանց զինաթափման տեղափոխվեն ԱԱՆ մեկուսարան: Ի վերջո հնարավորություն ընձեռնվի իրեն հանդես գալ եթերով և ժողովրդին բացատրի,թե ինչու է դիմել այդ քայլին: Ես նրան բացատրեցի,որ իրենց նկատմամբ բռնություն չի գործադրվի, ընթացքում նա հարցրեց,թե իրոք մեր հանրապետությունում մահապատիժ չի կիրառվում: Ինչպես հասկացա,նա արդեն այդ առթիվ կոնսուլտացիաներ էր արել դահլիճում պատգամավորների ու, կարծեմ, նաև Գ.Գրիգորյանի հետ: Ես նրան բացատրեցի,որ, քանզի մենք ուզում ենք մտնել Եվրոխորհուրդ,այն մեր հանրապետությունում չի կիրառվում: Պահանջ դրեցի, որ զենքերը անպայմանորեն պետք է տեղում հանձնվի, այդ առթիվ որոշ դիսկուսիայից հետո ասացի, որ կարող են մոտները պահել մեկ ատրճանակ, մինչ մեկուսարան հասնելը և ճանապարհին նրանց նկատմամբ հաշվեհարդարից զերծ մնալու համար կտարվեն զրահամեքենայով: Ուղիղ եթերով հանդես գալու պահանջը կտրականապես մերժեցի և կանգնեցինք երկկողմանի նախապես գրված տեքստով հաղորդավարի միջոցով հայտարարությամբ հանդես գալու տարբերակի վրա: Իր տեքստում նա մի ամբողջ պարբերություն գրել էր Վ.Սարգսյանի վերաբերյալ, որը ես պահանջեցի հանել,նա որոշ տարակուսանքից հետո համաձայնվեց: Ա.Հարությունյանը խմբագրեց տեքստերը, դրանք ընթերցվեցին ու դրանով մեր բանակցությունները ավարտվեց,որից հետո նրան տարան դահլիճ,որին հետևեց զենքերի հանձնման պրոցեսը:

 

Ցուցմունքներս ընթերցեցի, շարադրված և տպագրված է իմ պատմածով,ճիշտ է:

 

Վկա՝ /ստորագ/ Ռ.Քոչարյան

 

Քննիչ՝/ստորագ/ Մ.Մաթեվոսյան

Աղբյուրը

Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ) Մեկնարկեց տեխնոլոգիական և նորարությունների ամենամեծ միջոցառումը՝ Digitec 2024-ըԴավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հզր դրամ է Կրակոցներ՝ Արարատի մարզում. կա վիրավոր Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը՝ «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում«Մի անգամ առանց գնդակ բարձրացա տուն, հայրս ասաց՝ առանց գնդակ տուն չգաս ու դուռը դանդաղ փակեց, 4 ժամ հետո վերադարձա». Սոս Ջանիբեկյան Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Բեյրութ Հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ կատակերգական «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան: Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն Մինչև 1500 Մբ/վ Wi-Fi 7, խաղային հեռուստացույց և աննկատ աշխատող Smart home․ Team ընկերությունների խումբը` DigiTec-ում էԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ոքի խաղաց «Պորտուի» հետ. «Ռոման» պարտվեց «Էլֆսբորգին» Ռուսական նվազող ազդեցության փոխարեն այստեղ լցվում է թուրքականը. Ավետիք Չալաբյան Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այսօր հրապարակված ծավալուն որոշման՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ որևէ իրավանորմի խախտում տեղի չի ունեցել․ Հայկ Կոստանյան12,5 տոկոսով ավելի շատ հարկային եկամուտներ և տուրքեր, քան 2023-ին․ ՊԵԿ-ի՝ 2024-ի հունվար-սեպտեմբերի հաշվետվությունը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Fastex-ը «Գիտուժի» կողմից իրականացվող «Գիտության շաբաթ» փառատոնի գլխավոր հովանավորն է«Երկիրը՝ քաղաքական ու տնտեսական ճգնաժամից դուրս». Արսեն Կարապետյանը վերադառնում է քաղաքականություն Հայաստանը Մոսկվայում կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» միջազգային փառատոնինՍև ամպեր` «Տոյոտա Երևանի» գլխին. Past.am Թագուհի Թովմասյանը ԱԺ-ում հյուրընկալել է ավագ դպրոցի աշակերտներինՅունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համարՖասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր ԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցովՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցում Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Էդմոն Մարուքյանով կզբաղվի ԱԱԾ-ն, երբ իշխանությունը փոխվի․ Հենրիխ Դանիելյան Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը Հայրենիքն ինձ համար սկսվում է Չինարիից. Ռոմանոս Պետրոսյան Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն Կալիֆոռնիայում ջրանցքի վրա արևային կայան են կառուցում «Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը. Վահե Հովհաննիսյան 10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և ՎանաձորումՆոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների. ՀՀՄՄ նախագահ Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար․ «‎ՀայաՔվե»‎ Ով է այս վարչախմբի իրական արտաքին շահառուն, և ինչով է դա արտահայտվում․ Ավետիք Չալաբյան Կալանքը խափանմա՞ն, թե՞ պատժի միջոց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Իսրայելը կփորձի առավելագույն վնաս պատճառել Իրանի տնտեսությանը. FT Ծեծկռտուք քոլեջում. երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Մտածում եմ ստեղծել կանանց խումբ, օգնել նրանց կյանքը բարելավվելու, ավելի ուժեղանալու». Անահիտ Սիմոնյան Վան Գոգի կտավը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 27,6 մլն դոլարով Մեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Մեսսին մեկնաբանել է «Ինտեր Մայամիի» վաղաժամ չեմպիոնությունը MLS-ի կանոնավոր առաջնությունում Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում․ Փաշինյանը՝ Շոլցին Իրանը հանել է թռիչքների սահմանափակումները