Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուսաստանյան նկարահանող խումբ է սպանվել
ՄիջազգայինԿենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանվել են երեք ռուսաստանցի լրագրողներ, որոնք նկարահանումներ էին իրականացնում երկրի տարածքում։
Ըստ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հաղորդած տվյալների՝ թիմի կազմում են եղել ազգությամբ ադրբեջանցի լրագրող Օրհան Ջեմալը, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Ալեքսանդր Ռոստորգուևը։
ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք անմիջական կապ են պահպանում տեղի իրավապահ մարմինների հետ, այժմ ընթանում է մահացածների մարմինների՝ հայրենիք տեղափոխման գործընթացի կազմակերպումը։
Նկարահանող խմբի անդամների սպանության հանգամանքների մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ նշվել էր երեք ռուսաստանցի լրագրողի՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում անհայտ կորելու մասին։