Ակումբի զինված սեփականատերը ներխուժել է խաղադաշտ՝ մրցավարի հետ հարցեր պարզելու (տեսանյութ)
TVՀունաստանի առաջնության ՊԱՕԿ-ԱԵԿ հանդիպման ընթացքում տհաճ միջադեպ է տեղի ունեցել, որի պատճառով խաղն ընդհատվել է։
Հանդիպման վերջին րոպեներին, երբ հաշիվը 0։0 էր, ՊԱՕԿ-ի ֆուտբոլիստ Ֆերնանդո Վարելան գրավել է ԱԵԿ-ի դարպասը։
Այդ գոլը կարող էր հաղթական լինել, եթե մրցավարը չարձանագրեր խաղից դուրս վիճակ։ ՊԱՕԿ-ը, դեմ լինելով որոշմանը, հրաժարվել է շարունակել հանդիպումը:
Դրանից հետո ֆուտբոլիստների մասնակցությամբ վեճ է սկսվել, ապա՝ քաշքշոց։ Տրիբունայից իջել է նաև ՊԱՕԿ-ի սեփականատեր Իվան Սավիդին, ով զինված է եղել։
Նա փորձել է հարցեր պարզել գլխավոր մրցավարի հետ։ Անվտանգության աշխատակիցների ջանքերով կրքերը հանդարտվել են և թիմերը գնացել են հանդերձարաններ: