Թրամփը վերստին քննադատել Է ԶԼՄ-ներին՝ իրեն վերաբերող նորությունները որակելով նողկալի
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայի նահանգում իր կողմնակիցների առջեւ հերթական ելույթի ընթացքում քննադատության տարափ Է թափել զանգվածային լրատվամիջոցների վրա՝ լրագրողների ռեպորտաժները որակելով նողկալի:
«Ի՞նչ Է պատահել ազատ մամուլին: Դրանք չեն լուսաբանում: Դրանք սոսկ պատմություններ են մոգոնում»,- ասել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ԱՄՆ-ի նախագահը «ստահոդ» եւ «նողկալի» Է որակել այն նորությունները, որոնք իր մասին գրում են զանգվածային լրատվամիջոցները: Թրամփը նաեւ լրագրողներին քննադատել Է այն բանի համար, որ նրանք «սխալ» են լուսաբանել իր հանդիպումը ԿԺԴՀ-ի, Ռուսաստանի ղեկավարների եւ Մեծ Բրիտանիայի թագուհու հետ: Նա պաշտպանել Է իր մոտեցումը Կիմ Չեն Ունի եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների նկատմամբ՝ հայտարարելով, որ նրանց երկրների հետ ավելի ջերմ հարաբերությունները «լավ բան են, այլ ոչ թե վատ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: