Ճապոնիայի ֆոնդային շուկան երկրորդն Է դարձել աշխարհում՝ առաջ անցնելով Չինաստանից
ՄիջազգայինՃապոնիայի բորսաներում գնանշվող ընկերությունների բոլոր բաժնետոմսերի շուկայական արժեքը օգոստոսի 2-ին կայացած սակարկություների արդյունքում կազմել Է 6,17 տրլն դոլար եւ գերազանցել չինական ընկերություների կապիտալիզացիան (6,09 տրլն դոլար):
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը: Նախօրյակին Shanghai Composite չինական ֆոնդային ինդեքսն ընկել Է 2 տոկոսով, Shenzhen Composite-ը՝ 2,4 տոկոսով՝ կապված ԱՄՆ-ի իշխանությունների այն հայտարարությունների հետ, որ նրանք կարող են ավելի բարձր մաքսատուրքեր սահմանել 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների վրա՝ 25 տոկոսի չափով՝ ավելի վաղ պլանավորված 10 տոկոսի փոխարեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: