Հելսինկիի օդանավակայանում ինքնաթիռ է այրվել
ՄիջազգայինՕգոստոսի 3-ին Հելսինկիի օդանավակայանում Czech Airlines ավիաընկերության ինքնաթիռն այրվել է: Ինքնաթիռը, որի ներսում ուղևորներ են եղել, պատրաստվում էր Պրահա թռիչքի, գրում է Известия-ն:
Ուղևորներից մեկը պատմել է, որ սրահում սպիտակ ծուխ է տարածվել, ինչից հետո մարդկանց տարհանել են ինքնաթիռից:
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ 14 ջոկատ և փրկարարներ: Բռնկումը նկատել են, երբ ինքնաթիռն արդեն շարժման մեջ էր, բայց դեռ թռիչք չէր գործել: