Հսկայական օձի հետ խաղացող հնգամյա փոքրիկը «պայթեցրել է» համացանցը (տեսանյութ)
TVՀամացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է հնգամյա փոքրիկը խաղում չորս մետրանոց օձի հետ։
Աղջկա և օձի տարօրինակ ընկերությունը տեսագրել է սողունների սիրահար Բոբ Բարնին։ Նա համոզված է, որ երեխայի կյանքին ոչինչ չի սպառնում։
Բոբը նաև ավելացրել է, որ աղջկա ընտանիքում ևս երկու օձ է ապրում՝ Շերն ու Սոնին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է փոքրիկը շոյում օձին, ինչից հետո դեմքը մոտեցնում է նրա գլխին։ Համացանցի օգտատերերը երեխայի գործողություններին տարբեր կերպ են արձագանքել։ Մի մասը հիացել են այս տեսարանով, այն դեպքում, երբ մյուսները զգուշացրել են ծնողներին, որ մի օր նրանք կարող են իրենց երեխային մահացած գտնել։