Ազատազրկված Լուլա դա Սիլվային առաջադրել են Բրազիլիայի նախագահի պաշտոնին
ՄիջազգայինԲրազիլիայում Աշխատավորների կուսակցությունը (ԱԿ) երկրի նախագահի պաշտոնում է առաջադրել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը կոռուպցիայի գործով ազատազրկման է դատապարտվել։ Այս որոշումը պաշտոնապես ընդունվել է շաբաթ օրը Սան Պաուլու քաղաքում կայացած այս քաղաքական ուժի համազգային համագումարի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր՝ այս պատմական օրը, մենք հայտարարում ենք, որ Լուլան հանրապետության նախագահի մեր թեկնածուն է։ Մենք նրա թեկնածությունը կգրանցենք օգոստոսի 15-ին»,-միջոցառմանը հայտարարել է ԱԿ նախագահ Գլեյզի Հոֆմանը։
Համագումարի ժամանակ հնչեցվել է նաեւ նախկին նախագահի ուղերձը, որը նա գրել է բանտում․ «Ես կլինեմ ընտրությունների թեկնածու, որովհետեւ ոչ մի հանցանք չեմ գործել։ Եթե ինչ-որ մեկն իմ պարտություն է ուզում, թող հասնի դրան քվերակության միջոցով»,-նշված է նախկին նախագահի հաղորդագրությունում։
Լուլա դա Սիլվան կոռուպցիայի գործով ազատազրկման է դատապարտվել ապրիլի 7-ին։ Նա դարձել է Բրազիլիայի առաջին նախագահը, որը քրեական գործընթացի արդյունքում ազատազրկվել է։ Հունվարի վերջին Վերաքննիչ դատարանը քաղաքական գործչի ազատազրկման ժամկետը 9 տարի 6 ամսից երկարացրել է 12 տարի եւ մեկ ամսվա։
Համընդհանուր (նախագահական, խորհրդարանական եւ նահանգային) ընտրությունները Բրազիլիայում կկայանան հոկտեմբերի 7-ին, եթե պահանջվի ընտրությունների երկրորդ փուլ, այն կանցկացի հոկտեմբերի 28-ին։