Թրամփը ԱՀԿ-ն կրկին «համընդհանուր աղետ» է անվանել
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը հերթական անգամ «համընդհանուր աղետ» է անվանել եւ քննադատել իր նախորդներին: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել Օհայո նահանգում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այն պահից ի վեր, երբ Չինաստանը միացավ ԱՀԿ-ին, միայն Օհայոն արդյունաբեական հատվածում կորցրել է ավելի քան 200 հազար աշխատատեղ: ԱՀԿ-ն «համընդհանուր աղետ» է»,- նշել է ԱՄՆ առաջնորդը:
Թրամփը դարձյալ քննադատել է ամերիկացի քաղաքական գործիչներին տնտեսական ոլորտում իրենց գործողությունների համար: «Տասնամյաներ շարունակ մեր քաղաքական գործիչները մյուս երկրներին թույլ են տվել գողանալ մեր աշխատատեղերը, կողոպտել մեր ամբողջ հարստությունն ու տնտեսությունը,- նշել է պետության ղեկավարը: - Ես չեմ կարծում, որ նրանք մեծ մասամբ դա գիտակցված են արել: Նրանք պարզապես չեն իմացել եւ չեն հասկացել ինչով են զբաղվում»: