Իրանը Պարսից ծոցում անցկացրել է մասշտաբային զորավարժություններ
ՄիջազգայինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է արեւմտյան լրատվամիջոցների տեղեկությունները Պարսից ծոցում մասշտաբային ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին:
«Զորվարժությունների նպատակն է միջազգային ծովային ուղիների անվտանգության ապահովումը»,- ասել է Կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Ռամեզան Շարիֆը, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Նա հավելել է, որ ծոցի շրջանում Իրանի պաշտպանունակության մեծացման անհրաժեշտությունը պայմանավորված է հակառակորդների կողմից սպառնալիքներով:
Ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հայտնել էին, որ Իրանի ռազմածովային զորավարժություններին մասնակցել են տարբեր տեսակի ու նշանակության մինչեւ 100 նավեր:
Լրատվամիջոցները Իրանի ՌԾՈՒ ռազմածովային ակտիվությունը կապել էին օգոստոսի 6-ին Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների հետ, որոնք առկա էին մինչեւ 2015 թվականին իրանական միջուկային ծրագրի միջազգային համաձայնագիրը: Վաշինգթոնն արդեն հայտարարել է համաձայնագրից դուրս գալու մասին:
Ի թիվս այլոց, պատժամիջոցները նախատեսում են Իրանի կողմից նավթի արտահանման արգելափակում: Պատժամիջոցները կտարածվեն այն երկրների վրա, որոնք դրա գնումները կշարունակեն:
Թեհրանը զգուշացրել էր, որ ԱՄՆ այս միջոցառումները կհանգեցնեն Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակմանը, որը մերձավորարեւելյան նավթի տարանցման գլխավոր ուղին է, փոխանցում է «Ինտերֆաքսը»: